Ես եմ

Ողջույն, ես Մերին եմ՝ կրթահամալիրի շրջանավարտ:

35490903_1676211005810175_2361877549149061120_nԿյանքիս 12 լավագույն ուսումնական տարիները անցկացրել եմ հենց այս կրթահամալիրում: Հիշում եմ ինձ դեռ առաջին դասրանից Բ-4 դպրոց-պարտեզում: Կրթահամալիրը ինձ տվել է նորովի հմտություններ՝ համակարգչային տիրապետում, գրադարանային աշխատանք….. կարծում եմ, եթե շարունակեմ թվարկել կրթահամալիրց ստացածս հմտությունները՝ ամբողջ տեքստս կծավալվի դրա վրա:

Փոքրուց զբաղվում եմ և հաճախում եմ տարբեր լրացուցիչ կրթություններով՝ գնացել եմ պարի, զբաղվում եմ սպորտով, հաճախում եմ երաժշտական դպրոց և նաև նորաձևության դպրոց:

Շատ մեծ տպավորություններով եմ հեռանալու իմ կրթահամալիրից, հիշարժան օրերի հիշողություններով: Շատ եմ սիրում իմ դասավանդողներին՝ նրանց ջերմությունը, հումորները, բայց միևնույն ժամանակ զայրույթը: Ձեռք եմ բերել շատ ընկերներ, ովքեր դարձել են իմ կյանքի ընկերները: Առաջին դասարանից սկսած ճամփորդել եմ՝ նվաճել ենք տարբեր բերդեր, լեռներ, սարեր, ճամփորդել եմ ամբողջ Լեռնային Ղարաբաղով,նաև մասնակցել եմ Անակլիայի անմոռանալի ճամբարին: Դպրոցում մեծանալով ձեռք եմ բերել ազատություն:

Շնորհակալ եմ, որ այստեղ այսքան անմոռանալի ժամանակ եմ անցկացրել, ունեցել եմ նորովի ձեռբերումներ: Կրթահամալիրը կարծես ինձ համար խոշոր շահում լինի, որը եղել է և կմնա ինձ համար փորձաշրջան, որի դռները կարծես երբեք չեն փակվում իրենց շրջանավարտների առջև:

Հայոց լեզվից ինքնաստուգում

Այսօր, հայոց լեզվի դասը յուրահատուկ էր՝ ստուգում էինք ինքներս մեզ, գտնում մեր սխալները: Կատարում էին ավարտական թեստերի օրինակներ, հասկանալու համար մեր պատրաստվածությունը թեստերը գրելուն: Ինքնաստուգում կատարելով հսկացա, որ դեռևս բացթողումներ ունեմ և պետք է պարտադիր լրացնեմ: Հույս ունեմ մինչ քննությունները կլրացնեմ իմ սխալնեը:

Ասում ենք ՈՉ զուբրիտի դպրոցին

gtk-n-nerkayacnum-e--n37119-1Որպես ավարտական դասարանի աշակերտ՝ շատ եմ ուզում իմ կարծիքը հայտնել ԳԹԿ-ի  թեստային ստուգումների վերաբերյալ: Այս թեստերը լիովին անիմաստ են, արդար չէ մեր  ստացած գիտելիքներն ու հմտությունները  չափելն այս թեստերով։ Առհասարակ այս թեստերի ստեղծման և կիրառման ձևը, կարծում եմ, շատ սխալ է, քանի որ մինչ մեր գրելը արդեն մենք ունենք թեստերի տարբերակները (ձեռք ենք բերել ուրիշ դպրոցներում սովորող մեր ընկերներից)։ Մենք արդեն անգիր ենք արել այդ հարցերի պատասխանները ու զարգացրել ենք անգիր անելու մեր հմտությունները. ուրիշ՝ ոչինչ: Այսօրվա մեր սովորած անգիրը վաղը արդեն մոռաում ենք, քանի որ միայն այդ մեկ օրվա համար ենք սովորել։ Շատ ուրախ եմ, որ մեր կրթահամլիրում տիրում է ստեղծագործական, ոչ զուբրիտային ուսուցման համակարգ: Մեր հմտություններն ու գիտելիքները ամբողջ կյանքի համար են։
Ինչպես պարզեցինք, ԳԹԿ-ն ստուգումներ անցկացնելու իրավունք չունի, և ես  շնորհակալ եմ բոլորին, որոից շնորհիվ այս խնդիրը միայն քննարկումների տեսքով է մեզ վերաբերել, բայց եթե բանը հասնի նրան, որ մեզ պարտադրեն, ես հայտարարում եմ, որ չեմ գրելու, թեև, ինչպես արդեն ասացի, պատասխաններն անգիր գիտեմ։ Սա անօրինականության դեմ պայքարի իմ ձևն է։ 

Մեր ջոկատը մանկական երկաթուղում

Այսօր սկսվեց ճամբարային 2-րդ շաբաթը: Նախորոք որոշել էինք, որ պետք է ուղեվորվենք դեպի մանկական երկաթուղի, և այնտեղ պետք է անցկացնեինք այլընտրանքային դասընթաց:

Առվոտյան ընդհանուր պարապունքից հետո շատժվեցինք դեպի մանկական երկաթուղի՝ Մաշտոցի պուրակով գնացինք թունելով և վերջապես հասանք մեր նշանակետին: Այնտեղ՝ զբոսնեցինք, ընթերցեցինք «Մեկ բաժակ թեյ» անգլալեզու պատմվածքը, քննարկեցինք, նաև ինչո՞ւ ոչ նստեցինք «Автодром», որին շատ էինք կարոտել և քանի շատ մեծ չենք վայելեցինք դրա հաճույքը:

Մի խոսքով ունեցանք ճամբարային, հգեցած, ուսումնական, ուրախ, ընկերներով շրջապատված մի օր, որը կմնա իմ հիշողության մեջ:

Հերթական ճամբարային օրը

Այսօր ևս՝ բացառություն չէր, ուրախ, զվարթ, ընկերական, ջերմ մթնոլորտում անցկացված հերթական ճամբարային օրն էր: Օրը սկսեցինք՝ դասընկերներով խաղացինք, ուրախացանք: Մենք նախապես որոշել էինք, որ պետք է գնաինք հիմնական դպրոց մեր փոքր Սեբաստացիների հետ միասնական դաս անցկացնելու նպատակով, այնել մեր որոշումները փոխվեցինք, քանի որ այսօր տեղի ունեցավ մեր «Հակաբացիլ Կոմիտաս»- ի այս տարվա մեկնարկը, և ստացվեց այնպես որ տոնախմբությունից հետ փոքրիկ Սեբաստացիները եկան մեզ մոտ: Նրանց հետ անցկացրեցինք անգլերեն լեզվով բաց դաս՝ վերձրել էինք մի պատմություն և նրանց հետ բեմադրեցինք: Շատ հաճելի, ուրախ, պարերով հագեցած օր ունեցանք մեր փոքրիկ ընկերների հետ:

Այսպես են անցնում մեր ճամբարային օրերը՝ սպասում ենք արջև օրերին նույնպես:

Ցեղասպանություն (Հոլոքոստ)


Ցեղասպանություն.

downloadՑեղասպանությունը (գենոցիդ) ծանրագույն հանցագործություն է
մարդկության դեմ. ծրագրվում և իրականացվում է ազգային,
ռասայական, էթնիկական կամ կրոնական որևէ խմբի լիակատար
կամ մասնակի բնաջնջման նպատակով:
Ցեղասպանության պատժելիությունը սահմանվել է միջազգային զինվորական դատարանների կանոնադրություններով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ասամբլեա) բանաձևերով ու «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին համաձայնագրով» (1948 թ., ուժի մեջ է մտել 1951 թ-ին):
Համաձայնագիրը մշակելու և ընդունելու գործում էական դեր է խաղացել լեհ (ծագումով` հրեա) իրավագետ Ռաֆայել Լեմկինը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների Նյուրնբերգյան դատավարության (1945 թ-ի նոյեմբերի 20–1946 թ-ի հոկտեմբերի 1) ժամանակ ԱՄՆ-ի մեղադրողի խորհրդականն էր: Մինչ այդ՝ 1943 թ-ին, նա կիրառել էր «գենոցիդ»՝ «ցեղասպանություն» եզրույթը՝ այդպես բնորոշելով Եվրոպայի հրեաներին հետևողականորեն ոչնչացնելու նացիստական քաղաքականությունը և հայերի կոտորածները Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին:
Նյուրնբերգյան դատավարությունը, որը դատապարտեց Եվրոպայում գերմանական զավթիչների իրագործած ցեղասպանության (հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ այլ խմբերի) բազմաթիվ դեպքեր, հիմք դարձավ ընդունելու ցեղասպանության մասին Համաձայնագիրը:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 5 կետերում թվարկված են այն գործողությունները, որոնցից յուրաքանչյուրի իրականացումը համարվում է ցեղասպանություն.
1. խմբի անդամների սպանությունը,
2. նրանց մարմնական ծանր վնասվածք պատճառելը կամ մտավոր խանգարման հասցնելը,
3. խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որի նպատակը նրանց լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է,
4. խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները,
5. երեխաների բռնի հանձնումը մարդկային մի խմբից մյուսին:

Продолжить чтение «Ցեղասպանություն (Հոլոքոստ)»

Շրջայց դպրոցներում

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր տիկին Սոֆյայի հետ Թամարան, Անին ու ես գնացել էինք Աջափնյակ համայնքի դպրոցներ՝ ներկայացնելու մեր կրթահամալիրը, և շուտով սկսվող ամառային ճամբարը: Продолжить чтение «Շրջայց դպրոցներում»